Նախազգուշացում գյուղատնտեսներին․ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում եղանակը կցրտի

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի գյուղատնտեսներ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։

Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»։