Մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ․ Հովհաննիսյան

Այսօր էլ ողջ օրվա ընթացքում Ադրբեջանական զինված ուժերը, վարձկանները մի քանի ուղղությամբ` այդ թվում հյուսիսային և հյուսիս-արևելեյան ուղղությամբ փորձել են հարձակումներ իրականացնել։ Այդ մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ մարտեր են տեղի ունեցել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ «Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել», -ասաց Հովհաննիսյանը։