Covid-19 Armenia-ով օնլայն թեստ անցած անձանցից մոտ 4900-ը հայտնվել է կարմիր գոտում

Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստ անցած անձանցից 4900-ը հայտնվել է կարմիր գոտում, 21 անձ ուղարկվել է թեստավորման, ապրիլի 8-ին չորս անձի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 13-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։«Այս պահի դրությամբ` ունենք 60 հազար ներբեռնում, մոտ 4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, 1600-ից ավելի անձանց հետ կապ է հաստատվել, ավելի խորը վերլուծության արդյունքում 21 հոգի թիրախավորվել են, նրանց ուղարկել ենք թեստավորման, 4 անձի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս»,- ասաց Ավինյանը։

Covid-19 Armenia հավելվածը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Հավելվածի ամենակարևոր կետն օգտատիրոջ բժշկական թեստավորումն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։