«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի 65 դիտորդ կդիատրկի Արցախի նախագահական ընտրությունները

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

««Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» շարունակում է իրականացնել դիտորդական առաքելություն Արցախի Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլում, որը կկայանա վաղը՝ ապրիլի 14-ին։

Այս անգամ մեր դիտորդական առաքելության մեջ ներգրավված են շուրջ 65 դիտորդներ, որոնք իրականացնելու են ինչպես տեղամասերի դիտարկում (այդ թվում՝ օնլայն հեռարձակման միջոցով), այնպես էլ դիտարկում շրջիկ խմբերի միջոցով։

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը՝ մենք հնարավորինս սահմանափակել ենք ՀՀ-ից ժամանած փոքրաթիվ դիտորդների մշտական ներկայությունը տեղամասերում և կիրառելու ենք ընտրությունների դիտարկման այլընտրանքային մեթոդաբանություն։ Առաքելությունում ներգրավված է նաև դիտորդներին աջակցող թիմ՝ բաղկացած իրավաբաններից, տվյալներ մուտքագրողներից, համակարգողներից և այլ մասնագետներից։

ՀՀ-ից Արցախ եկած բոլորս կորոնավիրուսի թեսթ ենք անցել»:

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» շարունակում է իրականացնել դիտորդական առաքելություն Արցախի…

Gepostet von Daniel Ioannisyan am Montag, 13. April 2020