ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Փիլոյանն անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համագործակցության մի շարք համաձայնագրերի շրջանակներում ծրագրերի իրականացմանը: Նա ընդգծել է, որ համաճարակի և մեր երկրին պարտադրված պատերազմի պատճառով 2020թ.-ին դրանք հիմնականում հետաձգվել են, և այս տարի համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա:

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ՝ պատրաստակամություն է հայտնել նպաստել այս ոլորտում երկու երկրների փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերը կարևորել են նաև երկու բարեկամական պետությունների միջև փոխվստահության և փոխօգնության առկայությունը:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։