Էդմոն Մարուքյանը հանդիպել է Մեղրիի քաղաքապետի հետ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան»խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Հանդիպեցինք Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եւ նրա տեղակալի հետ, լսեցինք համայնքի խնդիրները եւ առաջարկները, որոնցով պարտադիր պետք է զբաղվենք։

Մեղրին ինձ համար հատկապես հարազատ վայր է, քանի որ այստեղ է անցել իմ զինվորական ծառայությունը, Մեղրու սահմանային դիրքերում անցել եմ մարտական հերթապահություն։ Անպայման հետամուտ եմ լինելու Մեղրիի անվտանգային խնդիրների լուծմանը»։