Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին․ Նախարար (Տեսանյութ)

Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը

«Ոռոգման ցանցի արդիականացման եռամյա ծրագրի շրջանակներում շարունակում ենք միջտնտեսային, ներտնտեսային և մայր ջրանցնքների հիմնանորոգման և նորոգման աշխատանքները։ Ծրագրի ավարտին կունենանք շուրջ 390 կմ երկարությամբ նորոգված ջրանցքներ։

Այժմ ակտիվ կերպով ընթանում են՝
✅Կոտայքի մայր ջրանցքի տարածքում մոտ 900 մետրանոց խողովակաշարի կառուցման աշխատանքները,
✅Արզնի- Շամիրամ ջրանցքի 92 մետրանոց սեյսմակայուն ակվեդուկի կառուցման աշխատանքները,
✅Ուջանում ակվեդուկի կառուցման, 7 կամուրջների նորոգման աշխատանքները։

Ներտնտեսային ոռոգման համակարգի նորոգման ծրագիրը կընդգրկի 107 համայնք, ինչի արդյունքում կբարելավվի շուրջ 25 հազար հեկտար հողատարածքի ոռոգման գործընթացը», -գրել է նա։

https://www.facebook.com/papikyan.suren/videos/926345517825154/?v=926345517825154