Միջազգային լրատվամիջոցները` ՀՀ նախագահի ընտրությունների մասին

Միջազգային լրատվամիջոցները` ՀՀ նախագահի ընտրությունների մասին
Միջազգային լրատվամիջոցները` ՀՀ նախագահի ընտրությունների մասին

Ըստ Panorama.am-ի, միջազգային լրատվամիջոցները անդրադարձ են կատարել Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին:

Al jazeera լրատվական գործակալությունը, անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներին, նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել, վերջինս պնդում է, որ ինքն է իրական հաղթողը և կոչ արել հաղթող թեկնածու Սերժ Սարգսյանին ընդունել պարտությունը:

BBC– լրատվական գործակալությունն էլ թեմայի առնչությամբ նշել է, որ ընդհանուր բոլոր ընտրատեղամասերի ձայների հաշվարկի համաձայն` Սերժ Սարգսյանը մոտ 59 տոկոս ձայն է հավաքել, իսկ նրա ամենամոտ կանգնած մրցակից` Րաֆֆի Հովհաննիսյանը` մոտ 37 տոկոս:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/19/204874/