ՊՆ կնիքով ձվերը` քաղաքի խանութներում (Տեսանյութ)

ՊՆ կնիքով ձվերը` քաղաքի խանութներում (Տեսանյութ)
ՊՆ կնիքով ձվերը` քաղաքի խանութներում (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ի խմբագրություն էին դիմել Մարինե Յագմուրյանն ու Մարինե Հովհաննիսյանը, որոնք երեկ Լենինգրադյան փողոցի վրա գտնվող «Մարկետ» խանութից գնել էին տուփով հավկիթ, տանը բացելուց հետո պարզել են, որ հավկիթների վրա պաշտպանության նախարարության կնիքն է դրված:

Մեզ հետ զրույցում տիկնայք ցավով նշեցին, որ մեր զինվորների հասանելիք սնունդը` հավկիթը, հայտնվում է խանութներում. «Զատիկին սա՞ էր նվերը, էրեխեքին սաղ օրը հանեն վազացնեն, բերաններից «հացը» կտրեն ուղարկեն խանութ վաճառելու»: Հավկիթները «Աշտարակ ձու» ընկերության տուփի մեջ էին, եւ մեր այն հարցին, թե նման դեպք վերջերս եւս տեղի է ունեցել, տիկնայք պնդեցին, որ իրենք առաջին անգամ են առնչվում այսպիսի երեւույթի:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/05/227351/