Արցախում նախագահական ընտրություններն ավարտվել են

Այսօր ժամը 20։00-ին Արցախի Հանրապետությունում ավարտվել են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները:  Փակվել են 281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևանում բացված մեկ ընտրատեղամասը: Քվեարկությունն ավարտված է:

Ավելի վաղ Արցախի ոստիկանությունը տեղեկացրել էր, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 637  ընտրող:

Հանրապետության նախագահի երկրորդ ընտրություններին մասնակցել է դեռևս մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների  առավելագույն կողմ ձայներ ստացած  2 թեկնածու՝ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայլիյանը: