Նոր հուշագիր ՄԱԿ-ի հետ

Հեղինակ MediaLab

Մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում 2000թ. համեմատությամբ վերջին տարիներին կրճատվել է 4-5 անգամ, իսկ հղիության արհեստական ընդհատումների մակարդակը մոտ 3 անգամ է կրճատվել:

Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների կողմից փոխըմբռնման հուշագիր կնքելու ժամանակ:

Հուշագիրը մասնավորապես անդրադառնում է վերոնշյալ խնդիրների լուծմանը 2010-2015թթ ՝ բնակչության դինամիկայի, սեռական և վերարտադրողական առողջության (ներառյալ ընտանիքի պլանավորումը) և գենդերային հավասարության ոլորտներում: