Մարալիկի բժշկական կենտրոնի 9 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել. «Ազատություն»

«Ազատություն» –

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում այսօր կորոնավիրուսի 9 դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»՝ հղում անելով Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետը տեղեկացրել է, որ վարակը հաստատվել է Մարալիկի բժշկական կենտրոնի բուժաշխատողների մոտ:

«Բուժաշխատողները տեղափոխելվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, հիմա պարզվում է կոնտակտավոր անձանց շրջանակը, որպեսզի նրանց ևս մեկուսացնեն: Բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմը կթեստավորվի: Նրանցից մեկը կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է»,-նշում է աղբյուրը: