Արտագնա աշխատանքի մեկնող շինարարները կարող են ընդգրկվել հանրապետությունում ընթացող շինարարական աշխատանքներում․ Տեսանյութ

ՀՀ տարածքայն և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացնում է, որ արտագնա աշխատանքի մեկնող շինարարները կարող են ընդգրկվել հանրապետությունում ընթացող շինարարական աշխատանքներում։

«Մեզ համար կարևոր է, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնել չկարողացած մեր հայրենակիցներն այսուհետ իրենց հմտություններն օգտագործեն հայրենիքում՝ նպաստելով թե՛ սեփական բարեկեցությանը, թե՛ Հայաստանի Հանրապետության շենացմանը։

Շին․ աշխատանքների՝ մասնավորապես ճանապարհաշինության, ջրային ոլորտներում մեր ծավալած գործունեության մասին մարզաբնակ շինարարներին իրազեկելու ցուցում եմ տվել մարզպետներին՝ նրանց ակտիվ ներգրավվածությունը ապահովելու նպատակով։

Ինքս էլ հորդորում եմ շինարարական կազմակերպություններին հետևել և մասնակցել մեկնարկող շին․ աշխատանքների մրցույթներին», -Ազգայն ժողովում ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է նա։

Արտագնա աշխատանքի մեկնող շինարարները կարող են ընդգրկվել հանրապետությունում ընթացող շինարարական աշխատանքներում—Մեզ համար կարևոր է, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնել չկարողացած մեր հայրենակիցներն այսուհետ իրենց հմտություններն օգտագործեն հայրենիքում՝ նպաստելով թե՛ սեփական բարեկեցությանը, թե՛ Հայաստանի Հանրապետության շենացմանը։Շին․ աշխատանքների՝ մասնավորապես ճանապարհաշինության, ջրային ոլորտներում մեր ծավալած գործունեության մասին մարզաբնակ շինարարներին իրազեկելու ցուցում եմ տվել մարզպետներին՝ նրանց ակտիվ ներգրավվածությունը ապահովելու նպատակով։ Ինքս էլ հորդորում եմ շինարարական կազմակերպություններին հետևել և մասնակցել մեկնարկող շին․ աշխատանքների մրցույթներին։

Gepostet von Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan am Mittwoch, 15. April 2020