Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություններ․ ԱՆ

«Ֆեյսբուք»-ում «Սահմանադրական բարեփոխումներ» էջը արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են․

2021թ. հունիսի 26-ին ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի անցումային դրույթների ուժով Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություններ` մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող առանձին դատավորների ներգրավման կապակցությամբ:

Այսպես, հրապարակվել են հայտարարություններ`

1. Վերոնշյալ դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին. հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի օգոստոսի 2-ը ներառյալ. https://court.am/hy/official-inner/185

2. Թեկնածուների ցուցակում ընդգրկվելու նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության ժամանակի մասին. որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 10:00-ին. https://court.am/hy/official-inner/1873. Վերոնշյալ առանձին դատավորի պաշտոնում պաշտոնավարելու համար գործող դատավորների կողմից դիմումներ ներկայացնելու մասին.

դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի հուլիսի 20-ը ներառյալ. https://court.am/hy/official-inner/186