Կամավորական հրշեջ-փրկարարների ջոկատներ` մարզերում

Կամավորական հրշեջ-փրկարարների ջոկատներ` մարզերում
Կամավորական հրշեջ-փրկարարների ջոկատներ` մարզերում

Այս տարվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է հանրապետության հեռավոր համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատներ ստեղծել: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում։

«Այն կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունավետ և օպերատիվ արձագանքմանը, և այս հարցում ևս ակնկալում ենք մարզպետարանի աջակցությունը», – մասնավորեցրել է Երիցյանը։

Նույն այցելության ժամանակ ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու անձնվիրաբար կատարելու համար դրամական պարգևներ են ստացել Շիրակի մարզի 9 հրշեջ-փրկարարներ:

Շիրակի մարզային փրկարարական վարչությանը ստացել է նոր «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց նոր ավտոմեքենա: Այն նախատեսված է 15 հոգու համար եւ ավելի արդյունավետ է դարձնում որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը ձմեռային պայմաններում: Մարզային փրկարարական վարչությանը հանձնվել է նաև շարժական էլեկտրակայան։

© Medialab.am