Քաղաքացին ընկել է գետը

Ապրիլի 16-ին, ժամը 12:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է ընկել Գեղարքունիքի մարզի Արգիճի գետը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: