Մասնավորը հետաքրքրված է Գյումրու տեխնոպարկով

Մասնավորը  հետաքրքրված է Գյումրու տեխնոպարկով
Մասնավորը հետաքրքրված է Գյումրու տեխնոպարկով

Գյումրու տեխնոպարկին հնարավորություն է տրվելու մասնավոր հատվածի հետ ծրագրեր իրականացնել։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Տեխնոպարկում արդեն աշխատում են լաբորատորիաները, մասնավոր հատվածի հետաքրքրությունը չափազանց մեծ է, և մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, մայիսին կսկսենք շենքի շինարարությունը», – հայտարարել է Սարգսյանը:

 

ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: Շինարարության համար պետբյուջեից կհատկացվի 163 մլն դրամ:

© Medialab.am