Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է ռուսական Առաջին ալիքի հայազգի օպերատորը

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է ՌԴ առաջին ալիքի հայազգի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը: Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերություն լրատվական կայքը՝ հղում անելով ռուսական Lenta.ru-ին:

«Օպերատորի գործընկերը պատմել է, որ 30-ամյա Հրաչյա Սաղաթելյանն ունեցել է շաքարային դիաբետ:

Հայտնի է դարձել, որ հայ երիտասարդը մահացել է կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից: Ի դեմ, Սաղաթելյանի մայրն ու հայրը գտնվում են հիվանդանոցում, որտեղ նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին»-գրում է աղբյուրը: