Առաջին նախընտրական քրեական գործը

Առաջին նախընտրական քրեական գործը
Առաջին նախընտրական քրեական գործը

Պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Առուստամյանի հաղորդման հիման վրա 15.04.12թ.՝ ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան 44 շենքի առաջին հարկի շքամուտքում մի խումբ անհայտ երիտասարդներ ծեծի են ենթարկել իրեն եւ ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ քթի շրջանում եւ մարմնի տարբեր մասերում:

 

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

© Medialab.am