Շահինյանն ու մի քանի ՀՀԿ-ականներ դիմում են գրել կուսակցությունից դուրս գալու

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը եւ մի քանի այլ ՀՀԿ-ականներ, ՀՀ նախագահի անունով կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Մեր այս լուրը հաստատեց պարոն Շահինյանը, ասելով, որ այդ մասին կխոսի ընտրություններից հետո:
Փոխարենն այդ փաստը «պարտակեց» Արաբկիրի տարածքային գրասենյակի ղեկավար Արմեն Մարտոյանը: Կա՞ն արդյոք նման դիմումներ եւ ինչո՞ւ են այդ մարդիկ որոշել հեռանալ ՀՀԿ-ի շարքերից՝ մեր հարցին ի պատասխան, Արաբկիրի տարածքային գրասենյակի ղեկավար Արմեն Մարտոյանն ասաց, որը ինքը «առավոտվա ժամը 10-ից աշխատում» է եւ ոչ մի դիմում չի ստացել. «Նման բան դեռ այս րոպեին ինձ մոտ չի գրանցվել: Ես չգիտեմ դուք այդ տեղեկատվությունը որտեղի՞ց ունեք: Ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել»:
 

Կարդալ ավելին

 

© Medialab.am