Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում

Հարգելի քաղաքացիներ,
Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը:

Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ «Շտապբուժօգնության» ավտոմեքենաներով:

Բնակության հասցեներում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում կատարված ռենտգեն հետազոտությամբ, հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը (ՀՀ առողջապահության նախարարի 336-Ա և 1230-Ա հրամաններ):

Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններումՀարգելի քաղաքացիներ,Ապրիլի 21-ից…

Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Dienstag, 21. April 2020