Առաջիկա օրերին արտերկրից Հայաստան կվերադառնա մոտ 700 ՀՀ քաղաքացի

Առաջիկա օրերին կազմակերպվելիք 3 չվերթով Հայաստան կվերադառնա մոտ 700 ՀՀ քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մոտակա օրերին երեք չվերթ է կազմակերպվում, որի արդյունքում մենք կունենանք Հայաստան վերադարձած մոտ 700 քաղաքացի»,- ասաց Մնացականյանը։

Նախարարը թվարկեց տարբեր քաղաքներից Հայաստան վերադարձած քաղաքացիների թվերը։

«Մարտի 15-ին Հռոմից վերադարձել է 67 հոգի, մարտի 26-ին Անգոլայից` 24 հոգի, մարտի 28-ին Լեհաստանից` 4 հոգի, մարտի 31-ին Հանդկաստանից` 68 հոգի, ապրիլի 6-ին Մոսկվայից` 234 հոգի, ապրիլի 7-ին Մոսկվայից` 226 հոգի, ապրիլի 10-ին Թել Ավիվից` 10 հոգի, ապրիլի 10-ին Վաշինգտոնից` 35 հոգի, ապրիլի 11-ին Թուրքիայից` 73 հոգի, ապրիլի 12-ին Մոսկվայից` 230 հոգի, ապրիլի 13-ին Սուդանից` 8 հոգի, ապրիլի 19-ին Կրասնոդարից` 100 հոգի, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից` 100 հոգի»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։