Հախնազարյանը երաժշտական կատարում է նվիրել բուժանձնակազմին ու հյուրանոցի աշխատողներին

Երևանյան հյուրանոցներից մեկում մեկուսացված Նարեկ Հախնազարյանը երաժշտական կատարմամբ շնորհակալություն է հայտնել հյուրանոցի աշխատակազմին, իր ու մյուս մեկուսացվածների մասին հոգ տանող բուժաշխատողներին և կամավորներին։ Հախնազարյանի երաժշտական կատարումը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հեռարձակել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Իմ և բոլոր մեկուսացվածների անունից ուզում եմ երախտագիտությունս հայտնել հյուրանոցի աշխատակիցներին, բժիշկներին, կամավորներինն։ Շնորհակալությունս ուզում եմ հայտնել երաժշտության միջոցով։ Ուզում եմ ձեզ համար Կոմիտաս նվագել»,- ասել է Հախնազարյանը։

Նարեկ Հախնազարյան. LIVE Փարիզ հյուրանոցից

Gepostet von Arsen Torosyan am Dienstag, 21. April 2020