«Վանաձոր» ՔԿՀ-ում 18 կալանավոր հացադուլ է հայտարարել․ պատճառը կապված է իրենց քրեական գործերի հետ

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ներկայումս 18 կալանավոր հացադուլ է հայտարարել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Հացադուլի պատճառը իրենց քրեական գործերի դատական նիստերի նշանակման, առաջադրված մեղադրանքներիի հիմնավորվածության և քրեական գործերի հետագա ընթացքի հետ է կապված»,- պարզաբանեցին ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնեցին նաև, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ներկայումս հացադուլ հայտարարած անձ չկա։