16-ամյա իրանցի պատանին հաղթել է շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին

16-ամյա իրանցի շախմատիստ Ալիրեզա Ֆիրուզջան Banter Blitz Cup օնլայն մրցաշարի եզրափակչում՝ 7,5:8,5 հաշվով պարտության է մատնել շախմատի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Այս հաղթանակով 16-ամյա իրանցի  նորահայտ շախմատիստը նաև շահել է 14,000 ԱՄՆ դոլար մրցանակը։

ներկայիս ճգնաժամի պատճառով շախմատի մրցաշարերի բացակայության պատճառով այս հանդիպումը հանդիսատեսների մոտ մեծ խանդավառություն էր առաջացրել։

Շուտով կմեկնարկի նաև Կարլսենի կազմակերպած օնլայն մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը 250 հազար դոլար կկազմի։ Հաղթողը կստանա 70 հազար դոլար։ Ալիրեզա Ֆիրուզջան նույնպես կմասնակցի Կարլսենի կազմակերպած մրցաշարին։