Ծայրահեղ ծանր վիճակում կորոնավիրուսից բուժված 3 պացիենտ դուրս է գրվում հիվանդանոցից․ Տեսանյութ

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է տեսանյութ այն մասին՝ ինչպես են կորոնավիրուսից բուժված քաղաքացիները հիվանդանոցից դուրս գրվում։

Նա իր ֆեյսբուքյան էջում նաև գրել է․ «3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։

Շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/162171371789338/?v=162171371789338