«Մեր համար անընդունելի ա, որ կարող ա համասեռամոլները երեխա որդեգրեն ու դաստիարակեն». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ

«Մեր համար անընդունելի ա, որ կարող ա համասեռամոլները երեխա որդեգրեն ու դաստիարակեն». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած օրինագծերին: Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծով Գևորգ Պետրոսյանն առաջարկում է, որպեսզի Հայաստանում օրենքով արգելվի նույնասեռականների ու սեռափոխված անձանց ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը:

«Հալալ ա, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ, որ նա որպես հայ քրիստոնյա, առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, Աստվածաշունչ… Մեր համար անընդունելի ա, որ կարող ա համասեռամոլները երեխա որդեգրեն ու այդ երեխային դաստիարակեն: Ո՞վ կարող ա պատկերացնել, նրա դաստիարակած երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք, որը Բարգավաճ Հայաստան կուսակցության համար՝ սկսած Ծառուկյանից դա անընդունելի ա: Ինչ ուզում ա թող ասեն, թող ասեն՝ մենք հետամնաց ենք, մեր համար դա անընդունելի ա»,- ասաց Ծառուկյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում