Ապրիլի 24-ին հայերը չեն նշում իրենց ծննդյան օրը

Ապրիլի 24-ին հայերը չեն նշում իրենց ծննդյան օրը
Ապրիլի 24-ին հայերը չեն նշում իրենց ծննդյան օրը

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված օրը համընկնում է 23-ամյա Հովհաննես Մարգարյանի ծննդյան օրվա հետ:
Այս օրը նա երբեք չի կազմակերպում խնջույք տանը, չի միացնում երաժշտություն, պարզապես ընտանիքի անդմաներով ու ընկերներով հավաքվում են նշելու ու շնորհավորելու իրեն:

«Ես շատ ուրախ եմ, որ ծնվել եմ այս օրը: Մայրս միշտ ասում է, որ ի հակառակ թուրքերի դու այսօրը ծնվեցիր»,-ասում է Հովհաննես Մարգարյանը:

Մասնագիտությամբ տնտեսագետ Հովհաննես Մարգարյանը ամեն տարի ապրիլի 24-ին գնում է նաեվ Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

«1915-ի այս օրը թուրքերը փորձել են ոչնչացնել հայերին՝ սրով եվ սովամահ անելով: Իսկ ես ծնվել եմ այսօրը որպես շարունակություն հայ ազգի սերունդների ու համարում եմ որ այսպես մեկի մահը փախակերպվում է մյուսի ծնունդով»:

Բալետի դերասան Նարեկ Մարտիրոսյանի ծննդյան օրը նույնպես ապրիլի 24-ին է: Այս տարի լրանում է նրա 24 ամյակը:

«Ես հպարտ եմ, որ ծնվել եմ այս օրը թուրքերի ինադու: Երբեք չեմ նշում այս օրը ծնունդս: Միշտ ապրիլի 25-ին եմ նշում՝ հարգելով զոհերի հիշատակը»:

Արդեն 7 ամիս է, ինչ Նարեկն ապրում է Իսրաելում եվ աշխատում այնտեղ բալետի թատրոնում:

© Medialab.am