Հանրակացարանում ուզում են հավատան, որ փոխեն…իրենց վիճակը

«Փաստորեն էս անգամ օրինացից չեն»,- այսպես արձագանքեց Նոր Արեշ 31 փողոցի 127/1 հանրակացարանի բնակչուհին երբ իմացավ, որ թղթակից եմ:
Նույն հանրակացարանի բնակիչ տիկին Հասմիկի ընտանիքն ապրում է անմարդկային պայմաններում: Խուցը հիշեցնող 2 «սենյակում» ապրում են 6 հոգով: 11 տարի առաջ մահացավ Տիկին Հասմիկի 1 տարեկան երեխան: Երեխային պատահական հրել էին, երբ դեռ չէր քայլում: Երեխայի մահից հետո հոգեբանական խնդիրներ ունենալու հետ մեկտեղ տիկին Հասմիկի մոտ առաջացան նաև առողջական խնդիրներ` դարձել է սրտային հիվանդ ու այդ պատճառով վախենում է վիրահատել աչքերը: «Վախենում եմ տեղում մնամ»,-ասաց նա:
Ամուսինը 62 տարեկան է ու չի աշխատում: «Եթե աշխատանք լինի կաշխատի, շնորհքով մարդ է, ուղղակի նրա համար դժվար է ծանր աշխատանք կատարելը»: Ընտանիքն այսքան տարիների ընթացքում օգնություն է ստացել միայն «Օրրան» կազմակերպությունից: «Շուրջ 11 տարի ջուր չունենալուց հետո, դիմելով քաղաքապետարանին, վերջապես ջուր ունեցանք»,-նշում է տիկին Հասմիկն ու հավելում, որ այդ տարիների ընթաքցքում ամեն օր երեխաների հետ ստիպված էին ջուր կրել բակից:

Կարդալ ավելին