Վահան գյուղի բնակչիը կալանավորվել է՝ համագյուղացու սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությում իրականացված քննությամբ պարզվել է Վահան գյուղում համագյուղացու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. ապրիլի 21-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչը կացնով հարվածել է համագյուղացու գլխի շրջանին, ինչից վերջինս մահացել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վահան գյուղի 66-ամյա բնակչին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործությունը կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը։