ԽեղՃ տոնակատարություն՝ Ջերմուկում

ԽեղՃ տոնակատարություն՝ Ջերմուկում
ԽեղՃ տոնակատարություն՝ Ջերմուկում

Ջերմուկի «Արմենիա» հանգստյան տան բակում օրերս ՀՀ նախագահի, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի, 7 երկրից 12 ուժեղագույն շախմատիստուհիների, հայաստանյան շախմատի հսկաների ու բազմաթիվ հյուրերի ներկայությամբ կայացավ ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ «Գրան պրի» միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը: Ակնկալվում էր, որ այն պիտի համապատասխաներ իրադարձության մակարդակին:

Արվեստագետների շրջանում քննարկման նյութ էր դարձել հանդիսության շուրջ 1 ժամ տեւած գեղարվեստական ծրագիրը, որին մասնակցում էին Մնջախաղի պետական թատրոնի դերասանները, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, օպերային թատրոնի բալետային խմբի արտիստները եւ «Արեւներ» մանկական անսամբլը: Միջոցառումը հեռարձակվում էր նաեւ «Հ1»-ով:

«Առավոտի» հետ զրուցած արվեստագետները տարակուսում էին բացման արարողության ժամանակ ներկայացված հանդիսության խեղճության համար, ոմանք էլ դա գնահատում էին Պարոնյանի դիպուկ խոսքով՝ «խեղճության գագաթը բարձրացած ենք»:

Արարողության ընթացքում տոնակատարության շունչ չկար: Մեզ հետ զրուցած որոշ արվեստագետներ հավաստիացնում էին, թե Արամ Խաչատրյան ունեցող ժողովուրդը պետք է ներկայանար հենց, օրինակ, աշխարհահռչակ կոմպոզիտորի «Դիմակահանդես», «Սպարտակ», «Գայանե» եւ մյուս ստեղծագործություններից հատվածների մատուցմամբ, այլ ոչ թե Մոցարտով, Վիվալդիով կամ «Գոթան Պրոջեքթով», մանավանդ «Դիմակահանդեսի» երաժշտությունը համապատասխան էր շախմատային տոնահանդեսի մեկնարկին: Ու թեեւ Մնջախաղի թատրոնի դերասանները անհասկանալի երաժշտության ուղեկցությամբ ներկայացան որպես շախմատային ֆիգուրներ, սակայն դա էլ չփրկեց իրավիճակը: Միգուցե հիմնավոր արդարացումներ կլինեն, բայց դա բացարձակ չի հետաքրքրում հանդիսատեսին, առավել եւս՝ «միջազգային հանդիսականին», որոնցից շատերի համար անցկացվող մրցաշարը Հայաստանում լինելու միակ առիթն էր:Կարդալ ավելին