Եռաչափ (3D) մոդելավորմամբ տեսահոլովակ են պատրաստելու

Եռաչափ (3D) մոդելավորմամբ տեսահոլովակ են պատրաստելու
Եռաչափ (3D) մոդելավորմամբ տեսահոլովակ են պատրաստելու

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ եռաչափ (3D) մոդելավորմամբ տեսահոլովակ է պատրաստվելու:
Այս մասին հայտնել են վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցած Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստի ժամանակ:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է պայմանագիր կնքել «Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ի հետ` նախնական 60 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ նկարահանելու համար: Իրականացվելու է նաեւ կազմակերպության ընտրության մրցույթ` 7-10 րոպեանոց եռաչափ մոդելավորմամբ տեսահոլովակ պատրաստելու նպատակով:

© Medialab.am