Եսայան եղբայրները հեռահաղորդակցության ոլորտի նոր ընկերություն են հիմնել

Ucom հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր և նախկին տնօրեն Հայկ Եսայանը Թվիթերի իր էջում հայտնել է նոր ընկերության հիմնադրման մասին։

«2020 թվականի ապրիլի 20-ին ես և Ալեքսանդր Եսայանը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ենք գրանցել։ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում»։