Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Ջեմալը գրառումը կատարել է Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- նշել է Ջեմալ Փաշայի թոռը։
Հասան Ջեմալը, լինելով հայերի դեմ իրականացրած ոճրի կազմակերպիչներից մեկի թոռը, բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն: 2008 թվականին նա այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Եղեռնի զոհերի հուշարձանին:
Հասան Ջեմալը 2011 թ. մարտի 31-ին Լոս Անջելեսում մասնակցել է հայկական սփյուռքի կազմակերպած «Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ» խորագիրը կրող համաժողովին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։