«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը ձերբակալվել է․պաշտպանը բողոք է ներկայացրել

Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է։

«Արմենպրես»ի տեղեկացմամբ՝ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը նշել է, որ իր պաշտպանյալի ձերբակալման որոշման դեմ դեմ բողոք է ներկայացվել։

Պաշտպանը չցանկացավ ասել, թե ինչ արարք կատարելու կասկածանքով է Առուստամյանը ձերբակալվել։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Առուստամյանի ձերբակալումը կապված է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ։