Հատուկ չվերթով Էրբիլից-Երևան կժամանի ՀՀ 21 քաղաքացի

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը տեղեկացնում է, որ Երևան-Էրբիլ հատուկ չարտերային չվերթով Էրբիլ են ուղևորվում Իրաքի 125 քաղաքացի։ 

Նույն չվերթով Էրբիլից-Երևան կժամանի ՀՀ 21 քաղաքացի։ Boeing 737 օդանավի հրամանատարն է Ալբերտ Կարապետյանը, երկրորդ օդաչու Սերգեյ Գաբրիելյանը։ Բորտուղեկցորդներ ՝ Անգուրովա Լերա, Լիլիթ Մինասյան և Մետաքսե Քոլոզյան, տեղեկացնում է նա։