Տարոն Մարգարյանի հրամանով Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն

Տարոն Մարգարյանի հրամանով Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն
Տարոն Մարգարյանի հրամանով Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, կապամոնտաժվեն ամիսներ շարունակ քննարկումների կիզակետում հայտնված Երեւանի Մաշտոցի պուրակի կրպակները:
Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերությանը 15.12.2011թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը,-նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայն քաղաքապետի որոշման, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ»:

Հիշեցնենք, որ երեկ երկարատեւ քննադատություններից եւ քննարկումներից հետո, քաղաքապետի ուղեկցությամբ Մաշտոցի պուրակ էր այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, եւ Մարգարյանին ասել, որ րպակներն «իրոք, գեղեցիկ չեն» եւ լավ կլինի, որ դրանք ապամոնտաժվեն: Նախագահի խոսքերը, որոշ վերլուծաբաններ համարել էն անհաջող նախընտրական քայլ, որը կարող է հենց իշխանությունների դեմ աշխատել:

Թեեւ բնապահպան ակտիվիստները երկար ժամանակ պայքարում էին ընդդեմ Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների՝ներկայացնելով օրինական հիմքեր, այն մասին որ իշխանություններն իրավունք չունեն պուրակում նման գործունեություն ծավալեն: Սակայն երկու ամսվա ընթացքում ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանը, ո՛չ էլ իշխանական թեւի ազդեցիկ այլ ներկայացուցիչներ հաշվի չէին առնում այդ փաստարկները:

Քաղաքապետարանի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երեւանի քաղաքապետի տեղակալ` Կամո Արեյանը:

© Medialab.am