Հարութ անունով հանդես եկող մի մարդ Սիսիան քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ի հետ ծանոթացել է «Одноклассники» սոցիալական կայքի միջոցով և խաբեությամբ իրենից հափշտակել է 327 000 դրամ գումար:
Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Նախ Հարութ անունով օգտատերը խնդրել է Սիսիանի բնակչուհուց «Վիվա Սել ՄՏՍ» բջջային հեռախոսի լիցքավորման 20 քարտ` ձեւացնելով, որ դրանք պետք է տա քրեակատարողական հիմնարկի ղեկավարներից մեկին, որպեսզի իրեն չտեղափոխեն պատժախուց: Քրեակատարողական հիմնարկից պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու պատրվակով Հարութը պահանջել է նու 1000 ԱՄՆ դոլար եւ ևս 137.000 ՀՀ դրամ գումար այլ նպատալներով:
Երեք դեպքերում էլ Սիսիանի բնակչուհին ուղարկել է գումարները:
© Medialab.am



















