69 կորոնավիրուսի հաստատված նոր դեպք, ընդհանուր վարակակիրների թիվը՝ 1746

Ապրիլի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1746 դեպք, որոնցից 833-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 885 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17931 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 69 նոր դեպք և 30 առողջացած։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։