«Կարծում են, թե ինձ լռեցրել են, բայց ես ավելի բարձր եմ գոռալու», – ասում է ամիսներ առաջ Հայաստան տեղափոխված իրանցի 35-ամյա Ռեյհանե Մաջիդին, ում իր կամքին հակառակ տարել են ԱԱԾ, 4 ժամ հարցաքննել ու «սպառնացել արտաքսել, եթե շարունակի պայքարը հանուն ազատության»։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Երևանում վարձակալած նրա բնակարանի դուռը հայաստանցի իրավապահները ոչ թե թակել, այլ ուժով են փորձել բացել. «Առավոտյան ժամը 10-ին Ազգային անվտանգության աշխատակիցները եկան իմ տուն, նրանք ուժով բացում էին դուռը մի բանալիով, որը ես որևէ մեկի չէի տվել։ Զանգել, կանչել էին նաև տանտիրոջը։ Երեք հոգի՝ քաղաքացիական հագուստով, առանց որևէ պաշտոնական փաստաթղթի կամ հիմնավորման, ստիպեցին ինձ իրենց հետ բաժին գնալ։ Այնտեղ ինձ պահեցին չորս ժամ»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















