Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը: 

«Տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նախատեսված են այլ հանդիպումներ ևս»,-տեղեկացնում է աղբյուրը: