ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ջանքեր է գործադրում աջակցելու դժվար կացության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին․ Հայտարարություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիներին օգնելու պատրաստակամության մասին հայտարարություն է տարածել։

«Հայտում ենք, որ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։

Ինչպես շինարարական, այնպես էլ հարակից ոլորտներում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։

Միևնույն ժամանակ թափուր աշխատատեղեր առաջարկող գործատուները (տարաբնույթ ոլորտներում) կարող են մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84», -ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

||| Աշխատանք փնտրողների և գործատուների ուշադրությանը ❗️Հայտում ենք, որ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր…

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Montag, 27. April 2020