ԵՄ-ն ողջունել է ընտրությունների ընթացքը, կոչ արել կառուցողական երկխոսության իշխանությունների եվ ընդդիմության միջեվ

ԵՄ-ն ողջունել է ընտրությունների ընթացքը, կոչ արել կառուցողական երկխոսության իշխանությունների եվ ընդդիմության միջեվ
ԵՄ-ն ողջունել է ընտրությունների ընթացքը, կոչ արել կառուցողական երկխոսության իշխանությունների եվ ընդդիմության միջեվ

Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքսը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն ու Ընդլայման ու Եվրոպական հարեվանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր համատեղ հայտարարություն են արել Հայաստանում մայիսի 6-ին կայացած ընտրությունների վերաբերյալ:

«ԵՄ-ն ծանոթացել է միջազգային դիտորդական առաքելության նախնական գնահատականներին ու եզրակացություններին՝ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ուղղված այս ընտրությունների անցկացմանը այնպիսի եղանակով, որը առաջընթաց հանդիսացավ՝ ավելի թափանցիկ ու մրցակցային ընտրությունների ուղղությամբ: Միարժամանակ, ընտրությունները նաեվ ցույց տվեցին մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներին համպատասխանելու համար: Մենք ՀՀ իշխանություններին խրախուսում ենք առաջնահերթության կարգով անդրադառնալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մատնանշած թերություններին՝ 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ:

Մենք ողջունում ենք 6 քաղաքական ուժերի մուտքը Ազգային ժողով: Սա դրական քայլ է Հայաստանում բազմակարծային ու ժողովրդավարական քաղաքական մշակույթ ձեվավորելու համար: ԵՄ-ն բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում ձեռընպահ մնալ անօրինական քայլերից եվ ձգտել քաղաքական երկխոսության: Կառուցողական երկխոսությունը իշխանությունների եվ ընդդիմության միջեվ շատ կարեվոր է երկրի կայունության ամրապնդման համար»:

© Medialab.am