Պայթյուն գազալցակայանում

Պայթյուն գազալցակայանում
Պայթյուն գազալցակայանում

Մայիսի 14-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս տեղի է ունեցել բալոնի պայթյուն, ինչի հետևանքով մոտակայքում կայանված «ԲՄՎ-530», «ՎԱԶ-21015» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներին պատճառվել է նյութական վնաս, իսկ «ՎԱԶ-2109»-ի վարորդը դեմքի մասում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը:

Ըստ հաղորդագրության, կատարվում է նախաքննություն:

© Medialab.am