Քանոնահար Նարեկ Կազազյանը «Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ -2012» մրցույթում գրավել է երրորդ տեղը

Քանոնահար Նարեկ Կազազյանը «Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ -2012» մրցույթում գրավել է երրորդ տեղը
Քանոնահար Նարեկ Կազազյանը «Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ -2012» մրցույթում գրավել է երրորդ տեղը

Մայիսի 4-12-ը Վիենայում կայացած դասական երաժշտության «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» 16-րդ մրցույթում պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը զբաղեցրել է մրցանակային երրորդ տեղը։ Երկրորդ տեղը նույնպես հայ է գրավել՝ Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը: Առաջին մրցանակը շնորհվել է նորվեգացի ալտահար Էյվինդ Հոլթսմարկին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Դասական երաժշտության «Eurovision Young Musicians» առաջին անգամ կայացել է 1982 թ. Մեծ Բրիտանիայում: Մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Հաղթողը որոշվում է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Մրցույթին կարող են մասնակցել դասական ժանրում հանդես եկող 15-19 տարեկան երաժիշտներ:

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ -2012» մրցույթին մասնակցում էին 14 երկիր /Սլովենիա, Վրաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Չեխիա, Հայաստան, Ավստրիա, Հունաստան, Խորվաթիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Ուկրաինա, Գերմանիա, Բելառուս, Նորվեգիա/, որոնցից միայն 7-ը կարող է անցնել եզրափակիչ փուլ:

© Medialab.am