Հայաստանում բացվել է Չեխիայի դեսպանատուն

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը» Երեւանում մայիսի 15-ին բացվել է Չեխիայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը: Այն գործունեությունը կիրականացնի Երեւանում Լեհաստանի դեսպանատան շենքում:
«Երեւանում Չեխայի դեսպանատունը կունենա միայն մեկ աշխատող` գործերի հավատարմատար Փեթր Միկիշկան, հիմնական գործառույթները կշարունակի իրականացնել Թբիլիսիում Չեխիայի հյուպատոսությունը: Չեխական Prague Monitor-ը, վկայակոչելով Չեխիայի ԱԳ նախարարությունը, նշում է, որ երկիր մուտքի կարճաժամկետ արտոնագրի համար կարող են դիմել Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություն:

Միկիշկան կզբաղվի Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների օրակարգով, ինչպես նաեւ օժանդակություն կցուցաբերի չեխերին հուզող մի շարք հարցերում»,-տեղեկացնում է աղբյուրը:

 

© Medialab.am