Մամեդյարովն ու Ժյուպեն քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն երեկ Փարիզում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության, հանդիպման ժամանակ «նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները` հունիսի 24-ին Կազանում կայացած նախագահների եռակողմ հանդիպումից հետո»:
«Այս այցը վկայում է Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խորը բարեկամական հարաբերությունների մասին»,- նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում:

© Medialab.am