55 000 վրացի է օգտվել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից, 3000 հետ չեն վերադարձել

55 000 վրացի է օգտվել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից, 3000 հետ չեն վերադարձել
55 000 վրացի է օգտվել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից, 3000 հետ չեն վերադարձել

Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմի առաջին երեք ամիսների տվյալները ըստ ՋԵՄՆՅՈՒԶ-ի ներկայացնում ենք ստորեւ։ 

Մարտի 28-ից՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի գործարկման օրվանից, Վրաստանի 55 հազար քաղաքացի օգտվել է վիզայի ազատականացումից, իսկ նրանցից 3 հազարը մինչ օրս Վրաստան չեն վերադարձել:

Արդյո՞ք այդ 3 հազար մարդը խախտել է առանց վիզային ռեժիմի 90 օրվա նախապայմանը, տվյալ փուլում հայտնի չէ, քանի որ, հնարավոր է, նրանց մի մասը տեղափոխվել է այնպիսի երկիր, որի հետ Վրաստանն առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիր չունի, ասում է ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:

Նրա խոսքով՝ այդ 3000 հոգին, որոնք առանց վիզայի ռեժիմի նախատեսած 90 օրվանից հետո Վրաստան չեն վերադարձել, նույնականացվել են ներքին գործերի նախարարության կողմից:

«Հնարավոր է, որ նրանցից ոմանք տեղափոխվել են Ուկրաինա, մնացածները՝ Բելառուս կամ Թուրքիա: Նրանց մասին խոսել որպես 90 օրվա պայմանի խախտողների մասին չի կարելի, սակայն մենք այդ անձանց ներառել ենք ռիսկի պոտենցիալ խմբի մեջ և մոնիթորինգ են անցկացնում, թե ովքեր են, որ շրջանից են մեկնել, նրանց կապերը, ինչը կարող է նրանց հետաքրքրել և այլն: Մեծ ռիսկեր դեռևս չկան, քանի որ երկրից դուրս եկող մարդկանց հիմնական զանգվածը հետ է վերադառնում: Այն երկրներից, ուր ուղևորվում են Վրաստանի քաղաքացիները, մենք ազդակներ չենք ստացել», – ընդգծել է Շալվա Խուցիշվիլին «Ինտերպրեսնյուզ» գործակալության հետ զրույցում:

Նյութի աղբյուրը՝ https://jam-news.net/