Հայաստանի առաջին ինտերնետ վճարային համակարգի օպերատորը

Հայաստանի առաջին ինտերնետ վճարային համակարգի օպերատորը
Հայաստանի առաջին ինտերնետ վճարային համակարգի օպերատորը

iDram վճարահաշվարկային ընկերությունը կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ստանալով Հայաստանում էլեկտրոնային փողեր թողարկելու եւ սպասարկելու թույլտվություն, դարձավ Հայաստանի առաջին ինտերնետ վճարային համակարգի օպերատորը:
iDram-ի տնօրեն Գայանե Ստեփանյանի կարծիքով Էլեկտրոնային փողերի թողարկումը կխթանի Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացմանը, կստեղծի նոր հնարավորություններ ՏՏ ոլորտի համար:
Ինտերնետ վճարային համակարգից օգտվելու համար հարկավոր է ընդամենը գրանցվել համակարգում՝ բացելով վիրտուալ հաշիվ: Այն արդեն կարելի է համալրել էլեկտրոնային փողով թե՛ iDram մասնաճյուղերից, թե՛ վճարային տերմինալներից, թե ArCa, Master կամ Visa քարտերից:

«Ի տարբերություն հայտնի PayPal ամերիկյան վճարային համակարգի՝ iDram-ի ինտերնետ վճարային համակարգից օգտվելու համար պարտադիր չէ բանկային հաշիվ ունենալ»,- նշեց Գայանե Ստեփանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով համակարգի անվտանգության մասին՝ վերջինս նշեց, որ այն ունի գաղտնիության յոթ աստիճան և համապատասխանում է ԿԲ-ի սահմանած անվտանգության կանոններին:

«Հնարավոր է iDram էլ.փողերը փոխարկել WebMoney-ի և կատարել վճարումներ նաեւ միջազգային մաշտաբներով: Փոխարկումը թույլ է տալիս գումարներն օգտագործել տարադրամի փոխանակման պես»,- ասաց iDram-ի տնօրենի խորհրդական Գևորգ Պողոսյանը:

Նշենք, որ iDram-ը Հայաստանում գործում է 2005-ից: Այսօր համակարգն ունի ավելի քան 40 հազար օգտագործող, որոնցից ակտիվ են 5 հազարը:

© Medialab.am