Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում է. ձախ քունքային շրջանում սալջարդ և արյան զեղում ունի․ ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է․ «Այսօր «Մալիբու» այգում հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ է դիմել ժամը 19:00-ի սահմաններում, անցել է բոլոր հետազոտությունները, գտնվում է ընդհանուր բաժանմունքում, բժիշկների հսկողության ներքո: Սիմոնյանը որևէ վիրահատական միջամտության կարիք չունի: Ընդհանուր վիճակը կայուն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:

«Անցկացվել են հետազոտություններ, ոսկրատրավմատիկ ոչ մի փոփոխություններ՝ գլուխ, պարանոց, կրծքավանդակ, որովայն և նաև փափուկ հյուսվածքների կողմից, օրգան-համակարգերի կողմից ոչ մի փոփոխություն չկա: Կա ձախ քունքային հատվածում սալջարդ և փոքր արյան զեղում: Ուղեղի ցնցում հարցականով: Այդ դիագնոզն է  դրված»,-ասաց Գնունին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։